ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՉԱՍՎԵՑ` ՈՒՐ ԵՆ ԴՐՎԵԼՈՒ «ԱՅՍ ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ»

ՉԱՍՎԵՑ` ՈՒՐ ԵՆ ԴՐՎԵԼՈՒ «ԱՅՍ ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ»
27.01.2012 | 00:00

Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: ՀՀԿ ծերակույտը շունչը պահած սպասել է, թե Ռուսաստանից վերադարձող Սերժ Սարգսյանն ինչ է «огласит» անելու մեծամասնական և համամասնական «ցուցակագրումների», էլ առավել` կոալիցիոն գործընկերոջ, որոշ ՀՀԿ-ականների գնահատմամբ` «անազնիվ» պահվածքի մասով:
Ծերերի զարմանքը շատ մեծ է եղել, որովհետև բարձր տրամադրությամբ ՀՀԿ ժամանած Սերժ Սարգսյանը բացառապես թեզավորել է Ֆրանսիայի սենատի որոշումը, շնորհավորել իր ծերերին այդ առիթով, քննարկումները տարել նախ այդ, ապա Սոչիի հանդիպման ուղղությամբ, երկուսն էլ գնահատելով` «օ’քեյ»:
Նիստը եղել է խիստ աշխատանքային, տևել մի տասնհինգ րոպե` բավարարում չտալով օդում եղած հարցականներին: Ծերերը ֆաս-անֆաս, աջից-ձախից նայել են յուրյանց առաջնորդին, հասկանալու` «Ну, где же кнопка». իմա` բոլոր դեպքերում, ինչ ներքաղաքական «արդյունքներով» է նա վերադարձել Ռուսիո կողմերից դեպ իրենց, ու, լինելով շուտ հասկացող, արագ ըմբռնել են` Ազատիչը, ինչպես հատուկ է իրեն, կրկին խաղում է «ՑպՎվօռ» և դեռևս հարկ չի համարում «վերդիկտները» հրապարակայնության ենթարկել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ